Тёмный

"VishUp" ensemble - Anoush ghayda (Armenian folk song) 

ԱՅԳԱԲԵՐ
Подписаться 21 тыс.
Просмотров 2,1 тыс.
50% 1

Հայ ժողովրդական «Անուշ ղայդա» պարերգն է՝ «Վիշապ» անսամբլի կատարմամբ: Գեղարվեստական ղեկավար՝ Արիկ Բամբիռ (Գրիգորյան):
Անսամբլի յութուբյան ալիքի հղումը՝ / @vishupensemble2958
Արիկ Բամբիռը հայտնում է, որ այս երգն ինքը լսել է «Բամբիռ» խմբի երգիչ և կիթառահար Գագիկ Բարսեղյանից (Ջագ), որը տարիներ առաջ այն լսել ու գրի է առել Շիրակի մարզի մի գյուղում: Սակայն «Վիշապ»-ի կատարումը փոքր-ինչ տարբերվում է այդ նախնական տարբերակից: Այլ աղբյուրներում «Անուշ ղայդա»-ն չի հիշատակվում:
Երգի խոսքերը, տեղեկությունները և հոլովակը մեզ փոխանցեց Արիկ Բամբիռը:
Երգի խոսքերը՝
էս ինչ անուշ ղայդա է,
Սիրուն յար,
Թաժա սեր ու սավդա է,
Անուշ յար, անջիգյար,
Շատ սիրուն է կարմիր վարդը մայիսի,
Ջահել տղերքն ելան, գացին պարկոխի։
Պստիկ թոնիր բալաբոց,
Սիրուն յար,
Յորղան վերու, գամ քու ծոց,
Անուշ յար, անջիգյար ,
Շատ սիրուն է կարմիր վարդը մայիսի,
Ջահել տղերքն ելան, գացին պարկոխի։
էդ էլ եղավ, որ տեսա,
Սիրուն յար,
Բերանս բանալ մի տա,
Անուշ յար, անջիգյար,
Շատ սիրուն է կարմիր վարդը մայիսի,
Ջահել տղերքն ելանն գացին պարկոխի։
Ծանոթագրություններ_________________________
ղայդա - եղանակ (այստեղ՝ մեղեդի իմաստով), նաև ձև
թաժա (թազա) - նոր
սավդա - սեր
յորղան - վերմակ

Опубликовано:

 

13 сен 2024

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии : 3   
@hayk_ryan
@hayk_ryan Год назад
Спасибо Вам, этот ансамбль - замечательное открытие для меня)
@art78ist
@art78ist Год назад
Շնորհակալություն VishUp_ի համար։
@tsivtsivtsiv
@tsivtsivtsiv Год назад
❤️‍🔥❤️‍🔥❤️‍🔥
Далее
"Hanina"-Gohar Hovhannisyan
4:45
Просмотров 1,4 млн
Habrban by Vishup Ensemble
5:36
Просмотров 33 тыс.
Sevak Amroyan - Yarkhushta / Յարխուշտա
4:09