Тёмный

«Երկրորդ շնչառություն»․ 02.06.2024 

Հայաստանի Հանրային Ռադիո / Public Radio of Armenia
Просмотров 197
50% 1

Գիտության վաստակավոր գործիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ավելի քան 30 մենագրությունների հեղինակ, բանագետ, բանահավաք, ցեղասպանագետ Վերժինե Սվազլյանը կյանքի ընթացքում այնքան տարված է եղել գործով և դեռ մանկուց ծնողներից ստացած հայրենասիրության պատգամով, որ չի նկատել, թե ինչպես է դարձել 90 տարեկան:
Իսկ հարցին, թե ո՞րն է ձեր երկարակեցության գաղտնիքը, պատասխանում է՝ 44 տարեկանում մահացած հորս գաղափարներն ու գործը շարունակելու ցանկությունը: Հայրը՝ Գառնիկ Սվազլյանը, Զմյուռնիայի աղետից էր մազապուրծ եղել, հաստատվել Ալեքսանդրիայում և ընտանիքի հետ օրուգիշեր աշխատում էր հայրենիքի բարօրության համար, զավակներն էլ ակամայից ներգրավված էին այդ աշխատանքներում:
Հայ օգնության կոմիտեի Եգիպտոսի մասնաճյուղի ղեկավարն էր հայրը ու պարբերաբար հավաքած միջոցներն ուղարկել է Հայաստան, հայրենիքը շենացնելու համար ներգաղթ էր քարոզում:
Զրուցակցիս ձեռքի տակ մի տրցակ լուսանկարներ են բոլոր այն շենքերի, որ կառուցվել են Եգիպտոսում ապրող հայերի նվիրատվություններով՝ Բժշկական համալսարանի շենքի մի հատվածը, Սպորտկոմիտեի շինությունը և այլն:
1947թ․-ին վերջապես Սվազլյանների ընտանիքն էլ արդեն հայրենադարձվեց, արագ ինտեգրվեցին, կրթության և աշխատանքի հարցերը լուծվեցին: Տիկին Վերժինեն պատմում է, որ հոր մահից հետո 13 տարեկանում արդեն ստիպված էր աշխատել գրքատար, հետո արդեն ուսումնարան ընդունվեց, Մանկավարժական ինստիտուտ, ապա՝ ասպիրանտուրա:
Երախտագիտությամբ է խոսում իրեն ուղղորդված մանկավարժների մասին, նրանցից մեկի ծննդյան 125-ամյակի կապակցությամբ այս տարիքին դիմումներով հեղեղել է քաղաքապետարանը, որ հուշաքար դնելու թույլտվություն ստանա: Հիշում է, որ դեռ ուսանողական տարիներից տետրերն առած քայլում էր գյուղեգյուղ, տնից տուն ու հավաքում մարդկանց հուշերը, պատմությունները, հանելուկները, երգերը, առածներն ու ասացվածքները՝ ըստ գավառների, բարբառների:
Ամբողջ կյանքը Հայոց ցեղասպանության մասին պատմություններ լսած ու արձանագրած գիտնականի համար տարակուսելի է Մեծ եղեռնը մոռացության մատնելու ցանկացած կոչ ու կարծիք:
«Ինչպե՞ս կարող ենք մոռանալ, ո՞նց հանենք մարդկանց գլխից, ո՞վ կարող է հերքել փաստեր, որ ամբողջ աշխարհին են հայտնի, միայն թուրքերն են հերքում: Ես միայն հավատում եմ իմ ժողովրդին, որի բերանից դուրս եկածն ինքս եմ հավաքել ու հրատարակել»,- առանց վրդովմունքի այս թեմայի մասին չի կարողանում խոսել Վ.Սվազլյանը:
Հիշելով ներգաղթը կազմակերպելու համար իր ու հոր ջանքերը՝ նա անթույլատրելի է համարում արտագաղթի այսօրվա մոլուցքը, երբ դժվարությունների պատճառով հայ մարդը գոհունակությամբ օթևան է փնտրում այլ երկրներում:
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատողն այսօր էլ հրատարակության է պատրաստում նոր աշխատություն՝ «Արևմտահայոց թուրքալեզու բանահյուսությունը»:
Տիկին Վերժինեն խորապես համոզված է, որ այսօր երկրում առկա բոլոր խնդիրների պատճառն ազգային գաղափարախոսության բացակայությունն է: «Եթե գաղափարախոսություն չկա, ուրեմն, ոչինչ չկա»,- ասում է նա՝ հավելելով, որ եթե այսպես երկար շարունակվի, պետականությունը վտանգված է:

Кино

Опубликовано:

 

15 май 2024

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии : 1   
@artashespeteyan7558
@artashespeteyan7558 22 часа назад
Դիտեցի եվ լսեցի շատ մեծ հետաքրքրությամբ։ Ինչու չեք ներկայացնում հյուրին?
Далее
Women's Club 224 - 11 ՎԱՅՐԿՅԱՆ ԱՌԱՋ
14:12