Тёмный

«Վերնատուն»․ Երբ «կուրությունը» համընդհանուր է․ Արամ Ավետիս 14.03.2022 

Հայաստանի Հանրային Ռադիո / Public Radio of Armenia
Просмотров 671
50% 1

Արամ Ավետիսի «Կույր կետադրություն» գիրքը վերահրատարակվել է 4-րդ անգամ։ Գիրքը գրվել է 2017 թվականին և ընդգրկում է 27 պատմվածք։ Գիրքը կոնկրետ ժանր չունի, բոլոր պատմվածքները կարմիր թելով կապված են միմյանց հետ ու ստեղծում են մեկ ընդհանուր պատում։
«Կույր կետադրության» մասին կարծիքները շատ հակասական են», - ասում է Արամ Ավետիսը՝, նշելով, որ այն, սակայն, իր ազդեցությունն ունեցել է ժամանակակից հայ գրողների վրա։
Նման մոտեցումը հայ գրականության մեջ առաջին անգամ էր, և նոր։ Գիրքը սկսում է գրականությունից հրաժարվելու մանիֆեստով։
Խոսելով ընդվզող գրականության ու գրականության մանիֆեստների, ճգնաժամերի ու պատերազմների մասին՝ արձակագիրն ասում է, որ մենք շարունակում ենք «լճացած» գրականությունը տանել դեպի ապագա։
«Կույր կետադրությունն» ուղղված է անցյալի և ներկայի կարծրացած ընկալումներին, ապագայի սպասելի «անհետաքրքիր» գրականության շարունակականությանը։
«Խոսքը ներքին կուրության մասին է։ Բոլոր տեղի ունեցող պատերազմները սկսվում են նրանից, որ մարդիկ որոշել են «ո՛չ տեսնեն, ո՛չ խոսեն, ո՛չ լսեն»։ Ներկայում այդ կուրությունը բարձրացել-հասել է ամենակատարյալ վիճակի․ ոչ գրականագետներն են տեսնում գրականությունը, ոչ գրողները, և ոչ էլ քաղաքացին է տեսնում երկիրը։ Ոչ ոք ոչինչ չի տեսնում, ոչ ոք ոչ մեկի մասին գաղափար չունի , դա ներքին կուրությունն է, որն ամենուր է։ Երբ մարդիկ խոսում են իրար հետ, բայց իրար չեն տեսնում։ Ինչի՞ մասին, ի վերջո, գրել կամ կարդալ, որ պատերազմը կանգնի, ի՞նչը կարող է մարդու վրա ազդել․․․ ի՞նչ ֆիլմ , ի՞նչ երաժշտություն , երբ կուրությունը տոտալ բնույթ է կրում», - ասում է Արամ Ավետիսը։
«Կույր կետադրություն» գրքի շնորհանդեսը տեղի է ունենալու մարտի 17-ին՝ ժամը 19։00-ին, Նալբանդյան 47 հասցում գտնվող JanPho ասիական ռեստորանում։

Опубликовано:

 

13 мар 2022

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии    
Далее
Дарю Самокат Скейтеру !
00:42
Просмотров 423 тыс.
Cabeças erguidas, galera! 🙌 Vamos pegá-la!
00:10
Дарю Самокат Скейтеру !
00:42
Просмотров 423 тыс.