Ապրես Արուսյակ ջան, ինչ հաճելի է տեսնել քեզ միշտ գոգնոցով և կոկիկ,հիանում եմ քեզանով,երանի տալիս սկեսրոջդ։ Էսքան կիրթ,հաճելի ձայնով հայերեն բացատրումը ականջ է շոյում,անվերջ կարող եմ լսել։ Շնորհակալություն քո դաստիարակողին։ Բազմանա քո տեսակը, որ փոխվի ազգի որակը ։ Մաքրվի մեր երկիրը դավաճան նիկոլականներից։
Արուսյակ ջան ինչպես միշտ ստացվեց շատ գեղեցիկ Ես էլ կփորձեմ պատրաստել մեր այգու խնձորներից Շնորհակալ եմ շատ այս գեղեցիկ եվ օգտակար բաղադրատոմսի համար👍❤️🌹
Շնորհալի Արուսյակ ջան,հետաքրքիր տեսանյութ է։Շնորհակալություն։Կարելի է նաև սննդային ներկ ավելացնել,կարելի է նաև սկուտեղների վրա այդ նյութը փռել,2-3 օր հետո չորանում է։Հետո տարբեր մետաղական ֆորմաներով կտրել,գեղեցիկ է ստացվում։Ավելացած կտորներն էլ ձեր ձևով գնդիկներ անել։😊
Ես տեսանյութում դա առանձին հատուկ նշել եմ ))) Նշել եմ, որ ես թավալում եմ քերուկի մեջ ձեզ ցուցադրելու համար, որ իրականում ես առանց դրա եմ պահում սառնարանում, հետո արդեն մատուցելիս դուրս եմ բերում ու թաթախում կամ ընկույզի կամ կոկոսի քերուկի մեջ
Արուսյակ ջան, միշտ հիանում եմ ձեր իդեալական տնային տնտեսուհու հմտություններով, շնորհակալություն աջակցության համար։ Կասեք, ինչ մոդելի չրանոց է ձերը, նկատեցի, որ սկուտեղները անցքով չեն,ես այդպիսին եմ ուզում։
Այո, ջեռոցում նույնպես։ Սեղմելով, երբ նկատեք, որ արդեն շատ փափուկ չեն, ուրեմն պատրաստ է։ Ես հատուկ կադրում ցուցադրել եմ սեղմելով, որպեսզի պարզ լինի, թե որքան պետք է պինդ լինեն
Ուղղակի միջուկը սեղմելով տակի հատվածից մտցնում ենք ներս, ու վերջ։ Ընկույզի դեպքում պետք է թաց վիճակում դնել, քանի որ պինդ վիճակում դնելուց կարող է ճաքել, իսկ այ նուշը որ պահին ցանկանաք, կարող եք դնել, ոչինչ էլ չի լինի. սուր մասով սեղմում, մտցնում ենք ներս անգամ լավ չորացած վիճակում
Առանց փչող ռեժիմի (կոնվեկցիայի, որ կեղեւ կառաջանա )։ Ուղղկաի վերևի ու ներքևի ջեռուցումը միացված, միջինը 50 աստիճանով, դռան արանքւոմ' գդալ դրած, որ լիարժեք չփակվի։ Անպայման ժամանակ առ ժամանակ ընդմիջումներ անելը անհրաժեշտ է