Тёмный

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ, Բանաստեղծություններ: Կարդում է հեղինակը: 

Hayinf
Подписаться 11 тыс.
Просмотров 276 тыс.
50% 1

Hamo Sahyan. ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ, Բանաստեղծություններ՝ Կարդում է հեղինակը:
1.Երեխայի պես
2.Իրար փնտրեն
3.Բացվող օրվա հետ
4.Եվ ինչ է տվել
5.Այս քարանձավներն
6.Հրամայեք
7.Չարչարանքիս գինը
8.Պտուղդ քաղող չկա
9.Ես շատ եմ քնել
10.Ամեն ինչից
11.Աչքս անտառից
12.Առանց որոտալու
13.Բայց ու՞ր տանի
14.Պահիր
15.Գուցե հենց այստեղ
16.Կածանն ինձ տաներ
17.Սարահովիտ
18.Տար ինձ ժամանակ
1. ԵՐԵԽԱՅԻ ՊԵՍ
Հացից խռոված երեխայի պես,
Ինչ անեմ-չանեմ, հացին եմ նայում:
Քունս թռցրել, բայց արի ու տես,
Բարձից փախչելով, բարձին եմ նայում:
Ամենքի համար ամեն ինչ արել,
Նստել արածիս վարձին եմ նայում.
Գժված գլուխս ափիս մեջ առել,
Անցած օրերիս դարձին եմ նայում:
2. ԻՐԱՐ ՓՆՏՐԵՆ
Լուսաբացի թավշյա փեշով սրբեմ
Ծիր-կաթինոտ ճակատն իմ Սալվարդի,
Հոգնած իմ տարիքից չնեղսրտեմ,
Խմեմ պաղ ջուրն ու կաթն իմ Սալվարդի:
Ժամանակին, հողմին, հողին խնդրեմ,-
Որ բարձրանան սապատն իմ Սալվարդի
Եվ նախաստեղծ սիրով իրար փնտրեն
Խռով քարայծն ու մարդն իմ Սալվարդի:
3. ԲԱՑՎՈՂ ՕՐՎԱ ՀԵՏ
Բացվող օրվա հետ վեր թռան հանկարծ
Լույսի խտուտից զարթնած սարերը,-
Իրար շալակած սարը բարձրացան
Իրար պաղ ու շոգ շնչառությունից
Քրտնած սարերը:
Միջօրեի հետ շտկեցին իրենց-
Իրենց ինքնության խորք ու ձևերով-
Հեռացան քիչ-քիչ իրար հրելով,
Եվ բաժանվեցին դաշտ ու ձորերով
Իրար կռնակի կռթնած սարերը:
Թեքվող օրվա հետ թեքվեցին կարծես,
Ամպ ու ժպիտներ փոխանակեցին
Եվ մոտենալով սիրտ տվին իրար-
Իրար շվաքից խրտնած սարերը...
Իրիկնամտի մշուշների հետ
Իրար շալակած իջնում են սարից
Խուլ, խորհրդավոր, մթնած սարերը:
4. ԵՎ Ի՞ՆՉ է ՏՎԵԼ
Եվ ի՞նչ է տվել ինձ բնությունը,-
Հավիտյան նորոգ իր հնությունը,
Իր ջրվեժների անքնությունը
Եվ հոգնահոլով իր կրկնությունը...
Իր քարափների համբերությունը,
Իր խղճի առաջ իր գերությունը,
Իր անդունդների տարողությունը,
Սեփական վերքերն ապաքինելու
Կարողությունը...
Իր սևահողի խոնավությունը,
Մասրենու փշոտ խոնարհությունը...
Ինքնաբաշխումի ուրախությունը,
Ինքնամերժումի խիզախությունը,
Ինքնության պատիվն ու թանկությունը,
Ինքն իր մեծությամբ չպարծենալու
Երջանկությունը...

Опубликовано:

 

18 сен 2024

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии : 39   
@НазелиМатинян-ф8д
@НазелиМатинян-ф8д 3 года назад
Հանճար հզոր ու չկրկնվող ՝ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ👏👏👏👏👍
@TaronLukashin
@TaronLukashin 5 лет назад
Յուրօրինակ, չկրկնվող, աննման․․․ Սահյանը
@hoynarnar
@hoynarnar 15 лет назад
Ինքն իր մեծութեամբ չպարծենալու երջանկութիւնը: Իրօք մեր մեծերը եզակի են իրենց համեստուտեամբ: Շատ հաճելի էր: Շնորհակալութիւն քեզնից:)))))
@user-ek7im1br3o
@user-ek7im1br3o 3 года назад
Երբ մի պահ, մտովի գիտակցում եմ ձեր բացակայությանը, խելագարվում եմ։ Անկրկնելի գանձեր, որոնց համն ու հոտը միշտ մնաց նույնը։ Ձեր մտքի թռիչքը համարում եմ իվերուստ։ Դուք աստծո կողմից նվեր եք համայն աշխարհին👌👌👌Մեր սիրելի. ՀԱՄՄՈ ՍԱՀՅԱՆ
@KirakosyanArmine
@KirakosyanArmine 11 лет назад
Շնորհակալություն.... Շատ...
@karamkrtchyan3603
@karamkrtchyan3603 9 лет назад
ՀԱՄՈՎՎՎՎՎ-ՀԱՄՈՎՎՎ ՍԱՀՅԱՆ ՎԱՐՊԵՏԸ
@irena9442
@irena9442 2 года назад
🙏🤗❤️💞👍
@anahitmkrtchyan1492
@anahitmkrtchyan1492 5 лет назад
Հանճարեղ Սահյան
@martmartyan5730
@martmartyan5730 11 месяцев назад
HANCHAR!
@naira.poghosyan
@naira.poghosyan 5 лет назад
👏👏👏👏👏👍👍👍👍💝💝💝💝💝
@nemrut1906
@nemrut1906 14 лет назад
Thank you for posting.
@lyudmila22
@lyudmila22 14 лет назад
Magnificent!!!!!!!
@SNYGGASTEARMENIA
@SNYGGASTEARMENIA 11 лет назад
WOOOW BRAVO
@shavetisyanshushanik4021
@shavetisyanshushanik4021 7 лет назад
ES inchqan mec es varpet bnutyan kyanqi urovi siro amen amen gexeciki hot e galis bravo barpet
@avokodak
@avokodak 14 лет назад
ET HATA HAYERIN...LAV MTACEQ VOR LAV LINI...CHARZHEN HAYER@
@abraxxas2013
@abraxxas2013 12 лет назад
...a very beautiful planet :-)
@СимонаБовуар
@СимонаБовуар 4 года назад
Ինչ ՄԵԾ են մեր բանաստեղծները։
@haykushsargsyan5997
@haykushsargsyan5997 4 года назад
Հոգու սպեղանի...
@Gregory10000000000
@Gregory10000000000 15 лет назад
Thank you for posting these superb pieces. It makes it more captivating as it is recited by the great poet himself.
@sofagrigoryan9544
@sofagrigoryan9544 4 года назад
Իմ համար Սահյանը անկրկնելի է...
@galinanikolaian1495
@galinanikolaian1495 5 лет назад
Sahjani amen mi stexsagorsutjan barn mtnum e hogis, karsec aprel em, mtnum e hogis, mankutjunn ed e berum , iskapes Ktis sux e berum . Insnis xoselus keznis qamaqem,, keznis xoselus insnis qamaqem.
@aikkirakosyan2209
@aikkirakosyan2209 6 лет назад
Эс Айс анчарех мардун чем амематем мер мецэри эт.
@leonindjeian
@leonindjeian 12 лет назад
Սահյանին սկսեցի հասկանալ երբ անցա 40ը
@annushka58
@annushka58 5 лет назад
Ինքն էլ է իրեն հասկացել 40-ից հետո։ Շիրազին ասել է." Դու պիտի 40-ում մեռնեիր, իսկ ես 40-ում ծնվեի": Ուզել է ասել, որ Շիրազը 40-ից հետո կարգին բան չի գրել, իսկ ինքը` մինչև 40-ը։
@MrGar11
@MrGar11 13 лет назад
Syuniqi hanchar vordi!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
@ՍամվելԱվդալյան
@ՍամվելԱվդալյան 12 лет назад
Ինչ էլ որ պատահի կյանքում))) Ամենուր զորանալ գիտենք))) երազով՝ տաքանալ ցրտում))) Կրակով զորանալ գիտենք։ Այս բանաստեղծությունից հետո Սահյանը կարող էր էլ ոչ մի բան չգրել։ Այս բանաստեղծությունը թռիչք է դեպի անմահություն։
@aikkirakosyan2209
@aikkirakosyan2209 6 лет назад
Коч ем анум Сааяни вордун чвачарел церагрер@ дранк гин чунен
@martin-sz1ud
@martin-sz1ud 10 месяцев назад
4:25
@melorakhachatrian4471
@melorakhachatrian4471 2 года назад
Eras darzan Hai groghnere kardacoghneri schnorhiv ver enk hischum nranc schnorhakal enk
@aikkirakosyan2209
@aikkirakosyan2209 5 лет назад
Мард
@armkidstv3485
@armkidstv3485 3 года назад
Կմիանաք ալիքիս ? Նախապես շնորհակալ եմ։
@arsenpiliposyan8029
@arsenpiliposyan8029 3 года назад
4հ հգ տրանսպորտի հվ բ-ի մի բանիգնի
@GRYannisGR
@GRYannisGR 14 лет назад
ohhh that language is from other planet XD
Далее
Bike Vs Tricycle Fast Challenge
00:43
Просмотров 24 млн
Paruyr Sevak by  NUNE AVETISYAN
29:39
Просмотров 519 тыс.
Եռաձայն պատարագ Պարույր Սևակ
1:19:53
Ախ ներվեր,  ներվեր:
1:45:59
Просмотров 378 тыс.
Մեր մեծերը - Համո Սահյան
48:47
Просмотров 24 тыс.