Тёмный

Մխիթար Ներսեսյան Մսուրից խաչ// Mxitar Nersesyan Msuric xach//հոգևոր ասմունք 

Mxitar Nersesyan
Подписаться 599
Просмотров 1,8 тыс.
50% 1

Մսուրից խաչ
Այս մեղավոր աշխարհի վրա
Մի փայլող աստղ երևաց,
Ու ես տեսա լույսը նրա,
Սակայն կարծես լինեի քնած։
Տեսա մարդկանց, որ շտապում էին
Դեպի վառվող աստղի լույսին,
Եվ ցնցությամբ պատմում էին
Բարի լուրն այդ` մեկը մյուսին։
Ու երբ ավարտվեց այդ ճամփան
Կանգնեցին մի գոմի դիմաց,
Եվ զարմացան նրանք անգամ
Լսելով գոմից մանկան լաց։
Ու այդ գոմում, մսուրի մեջ
Ծնվեց բարձրյալ` Աստծո որդին,
Եվ գոհությամբ լցվեց անվերջ
Մանկան սուրբ ու արդար հոգին։
Ես երջանիկ ժպիտ ստացա
Եվ ծնկելով Նրա առջև,
Սրտանց Աստծուց գոհացա,
Որ մեզ տվեց այսպես պարգև։
Եվ փակել էի իմ աչքերը
Հանկարծ մարմնիս իջավ սառսուռ,
Անհետացավ այդ պատկերը
Չկար մանուկ, ոչ էլ մսուր։
Մի պահ թվաց թե արթնացա
Ես գիշերվա իմ երազից,
Մի պահ թվաց թե տեսիլք էր,
Անհետացավ իմ աչքերից։
Վեր բարձրացրի իմ գլուխը
Եվ արցունքով տեսա` Նրան,
Սակայն ոչ թե մսուրի մեջ
Այլ` խաչին էր Նա գամված։
Երբ նայեցի խաչողներին
Հանկարծ տեսա ինքս ինձ,
Իր աչքերից կաթում էր սեր,
Իմ աչքերում դառը թախիծ։
Մի պահ կանգնել փորձեցի
Նորից ընկա երկու ծնկով,
Ես աչքերս պինդ գոցեցի
Եվ ողողվեց այն արցունքով։
Երկնում թողեց աստվածային
Իր մեծ փառքը ինձ համար,
Ես փոխարենն իմ ընծայի
Նրան խաչում էի, ավա՜ղ։
Խոցված ձեռքից արյուն հոսեց
Մի կաթիլը ընկավ վրաս,
Եվ այդ պահին կարծես խոսեց
Ինձ ասելով. -Ապրիր, տղաս...

Опубликовано:

 

29 сен 2024

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии : 12   
@imkyanq1
@imkyanq1 4 месяца назад
✨🤍🙏🏻 Տեր օրհնի օրհնյալ խոսքերի համար
@Getley-s3f
@Getley-s3f 4 месяца назад
Фарк Астцус амен ❤❤🙏🙏🙏
@Lusine-kv9en
@Lusine-kv9en 4 месяца назад
Փառք Աստծուն
@davidnersesyan4311
@davidnersesyan4311 4 месяца назад
Հրաշալի❤❤❤❤
@Алвард-з9ъ
@Алвард-з9ъ 4 месяца назад
ФАРК ИМ ТИРОЧА ЕС КО НТАНИКНЕМ ЕС КО ДУСТРН ЕС КО АЯРНЕМ ИСУС КРИСТОСИ АНУНОВ АЛЕЛУЮ АМИН❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤😘😘😘😘😘😘😘😘😘😘❤❤👏👏👏👏👏👏👏👏👏👏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏
@ՏաթեւՎասիլյան-ֆ7զ
@ՏաթեւՎասիլյան-ֆ7զ Месяц назад
Աստված օրհնի եղբայր 🙏🙏🙏
@anahitgituni9315
@anahitgituni9315 3 месяца назад
Եղբայրս,դու պարզապես պարգև ես մեզ Հիսուսից։ Քայլիր Տիրոջ հետ անսասան։🙏
@AparShababyan
@AparShababyan 4 месяца назад
Amen
@arminkabaghdasaryan6741
@arminkabaghdasaryan6741 3 месяца назад
Mxitar exbayr jan, Astvac qez aratapes orhni ev zoracni. Aveli ev aveli lecves Ira parahex Siro Zorutyamb!❤🙏
@davidnersesyan4311
@davidnersesyan4311 4 месяца назад
❤❤❤❤❤❤
@susannakhachatryan829
@susannakhachatryan829 3 месяца назад
Ընտիր էր Աստված շատ օրհնի ❤🙏👍
@liariksargsyan7599
@liariksargsyan7599 3 месяца назад
Օրհնյալ է Քո ծնունդը Նազովրեցի Մանուկ Հիսուս🙏💞 Տէր Հիսուս Աստծո Որդի գալիս եմ Քո խաչի մոտ ոտքերիտ տակ գոհություն հայտնում մեզ ներելու համար։🙏💞Քրիստոս Հայրավ ի մեռելոց Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի։🙏💞Տէր Հիսուս սպասում ենք Քո գալուն շուտով արի🙏💞Ամեն🙏💞
Далее
Աղոթք՝ քնելուց առաջ - ուղերձ
5:41
աղոթք անեծքի դեմ
7:32
Просмотров 21 тыс.