ՌիՈ առևտրի կենտրոն | Обзор Гипермаркет Лента ТРЦ РИО | Մեր քաղաքը | վլոգ#2 • ՌիՈ | ТРЦ РИО | առևտրի... Միասին գնում ենք առևտրի կենտրոն | հայկական ապրանքներ • Միասին գնում ենք առևտր...
Միլա ջան, շաաատ հաճելի է քո հետ երկար ժամանակ անցկացնելը, քո հաճելի զրույցը լսելն ու խանութներով անցնելը։ Հույս ունեմ, որ հաճախակի կլինեն վլոգներդ ու դուք էլ կերևաք մեջը։ Լիիիիքը֊լիիիքը պաչիկներ եմ ուղարկում։💋💋💞💞🌺🌺💕💕🌷🌷🌻🌻🌹🌹⚘⚘🥰🥰🥰🥰😍😍😍😍😍
Հերմինե ջան շատ ուրախ եմ, որ հավանում ես իմ վլոգները, մի քիչ եղանակը տաքանա ավելի շատ վլոգներ կնկարեմ մեր քաղաքի մասին, ձմռանը մեր քաղաքն այդքան էլ գեղեցիկ տեսք չունի, համարյա միշտ գորշ երկինք, անձրև։ Իսկ խանութներով շատ հաճախ կշրջենք 😉😉😉 Մենք էլ ենք բարևում ու համբուրում ջերմ ջերմ 😚 😚 😚 🌸🌸🌸
Ֆրանսիական Լյումինառկի արտադրանքը ընտիր է, շատ շատ որակյալ, ինչ գնել եմ գոհ եմ։ Առաջին անգամ Ռուսաստանում տեսել եմ 2000թ, այն ժամանակ տակերը նշված չէին գործածման հնարավորությունները, վաճառող-կոնսուլտանտը երբ ցուցադրում էր, պատահաբար ձեռքից ընկավ ափսեն՝ թափով ընկավ սալիկապատ գետնին ու չկոտրվեց, կլիներ երևի 1-1,5 մետր տնգրտալով գլորվեց։ Եսել ուրախ-ուրախ գնեցի, փորձնական լվացի ամանլվացող մեքենայի մեջ, դրեցի սառցախցիկ, ու ոչմի բան չեղավ՝ չվնասվեց, գույնը չփոխեց։ Հետո անրաժեշտության ու հնարավորության դեպքում հենց իրենց արտադրանքն եմ գնում։ Բայց որոշ խանութներում ու շուկաներում պատահում են պադդելկաներ, որոնք իրեց փայլով զիջում են իսկականին, նույնիսկ ծուռմուռ են, այնպես որ ուշադիր եղեք։ Իսկ Գոլդեն Լեդի կալգոտկաները անորակ են, իրական չափսերը ու հատկանիշները վրայի գրածի հետ չեն համընկնում, շուտ թուլանում են կամ հատ է փախչում...
Ֆլորա ջան, անչափ շնորհակալ եմ այսքան բովանդակալից քոմենտի համար, ես էլ եմ հավանում լյումինառգի այս ափսեները, երկու գույնից էլ ունեմ, տեսահոլովակներիս մեջ նկատած կլինեք😊🤗🤗🤗😚😚💐
@@milabarsicookinginarmenian6469 Այդքան մանրամասն չեմ նայել։ Ուշադիր նայում եմ, եթե ինձ համար որևէ նորույթ կամ զարմանալի բան եմ տեսնում։ Ձեր հոլովակներից մի քանի անգամ նայել եմ գաթաները։ Քաղցր խմորեղենի, տորթերի գիժ սիրահար եմ, բայց նույնիսկ մի կտորից գիրանում եմ, այդ պատճառով գտել եմ հնարը՝ նայում եմ խմորեղենի լիքը հոլովակներ, ու տեսնելով կշտանում 😊🤭🤗