Բարի ուշ գիշեր Միլա ջան։ Ինչ լավ տեսանյութ է հիշողության գիրկն ընկա, երբ խնոցիով կարագ էինք ստանում թթվասերից, ապա թան էինք խմում խնոցու, յուղ էինք հալում ու բաղարձ թխում։ Եւ որքան համեղ էր խնոցու թանից պատրաստված թանապուրը։Չեի պատկերացնի, որ խանութի 1կգ կարագից այդքան շատ յուղ կստացվի։
Բարի երեկո Լուսինե ջան 🙋♀️Ես էլ եմ այդ ամենը միշտ հիշում, տատիկս էր այդպես անում, հետո թանապուր պատրաստում, ինչպիսի անհոգ ու երջանիկ մանկություն էր, հիմա մայրիկս էլ է այդպես անում, բայց ցավոք սրտի ես շատ հեռու եմ ապրում իմ ծնողներից 😔Ամեն անգամ յուղ պատրաստելի ես էլ եմ միշտ բաղարջ թխում, բայց տատիկիս թխածի համը չունի, նա թոնրի շրթին էր թխում։ Շնորհակալ եմ 🤗 🤗 🤗 😚