Тёмный

Hamo Sahyan. Համո Սահյան, Բանաստեղծություններ: 

Hayinf
Подписаться 11 тыс.
Просмотров 58 тыс.
50% 1

Hamo Sahyan. Համո Սահյան, Բանաստեղծություններ:
Բանաստեղծությունները կարդում է: Աիդա Ներսիսյանը:
1.Հայաստա՛ն, անունդ տալիս ...
2.Մեր լեզուն
3.Նաիրյան դալար բարդի
4.Հավատում եմ քեզ, հայո՛ց հանճար ...
5.Գարունդ հայերեն է գալիս ...
6.Հայաստան ասելիս ...
2. Մեր լեզուն
Մեր լեզուն մեր խիղճն է դա,
Սուրբ հացը մեր բերանի,
Մեր հոգու կանչն է արդար
Ու համը մեր բերանի:
Մեր լեզուն ծուխն է մեր տան,
Մեր կշիռն աշխարհի մեջ,
Նա աղն է մեր ինքնության,
Էության խորհուրդը մեր:
Մեր լեզուն արյունն է մեր,
Արյունից ավելի տանկ,
Մեր բուրմունքն ու գույնն է մեր,
Մեր լեզուն մենք ենք որ կանք:
Նա պիտի մեր առաջին
Ու վերջին սերը լինի,
Ի՞նչ ունենք էլ աշխարհում,
Որ այսքան մերը լինի:
3. Նաիրյան դալար բարդի
Նազում ես ու շորորում զմրուխտե քո շորերում,
Շուք արած ճամփի վրա մանկության կանաչ արտի,
Քո կանչը զնգում է զիլ իմ սրտի խոր ձորերում,
Իմ հեռու, հեռու, հեռու Նաիրյան դալար բարդի:
Ախ, ասես խարույկ լինես` բռնկված կանաչ բոցով,
Ես հեռվից քեզ եմ գգվում կարոտով կրակ սրտի.
Լցնում ես դաշտերն ամեն հարազատ քո խշշոցով,
Իմ հեռու, հեռու, հեռու Նաիրյան դալար բարդի:
Իմ արտույտ-մանուկն ահա խաղում է քո շվաքում,
Քո փառքին երգ է շրշում շրթերով կոկոն վարդի,
Զով արա նրա կյանքին, հոր նման գգվիր անքուն,
Իմ հեռու, հեռու, հեռու Նաիրյան դալար բարդի:
Ես երգիչ հրի, սրի, շահ չունեմ քո սիրուց զատ,
Քեզ նման կանաչ կյանքով քեզ համար ելած մարտի,
Կմեռնեմ, միայն թե դու դարերում ազատ խշշաս,
Իմ հեռու, հեռու, հեռու Նաիրյան դալար բարդի:
6. Հայաստան ասելիս
Հայաստան ասելիս այտերս այրվում են
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են
Չգիտեմ ինչու է այսպես
Հայաստան ասելիս շրթունքս ճագում է
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է
Չգիտեմ ինչու է այսպես
Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես
Հայաստան ասելիս աշխարհն իմ տունն է
Հայաստան ասելիս էլ մահն ու՞մ շունն է
Կլինեմ, կմնամ այսպես

Опубликовано:

 

19 сен 2024

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии : 16   
@gyulnazhorikyan5784
@gyulnazhorikyan5784 10 месяцев назад
Քեզ հազար փառք հայոց հանճարեղ բանաստեղծ 🙏🙏🙏🙏🙏💐
@Datojoyita
@Datojoyita 14 лет назад
vax es el em karotel Hayastans u ameninch em hishum
@sam0xin
@sam0xin 4 года назад
Շնորհակալ ենք 💐 ❤️❤️❤️❤️❤️❤️❤️
@vahan48
@vahan48 15 лет назад
իսկապէս շատ գեղեցիկ բանաստեծութիւններ
@aidaoganisyan612
@aidaoganisyan612 6 лет назад
Հիացած եմ Ձեր ասմունքով,սիրելի՛Աիդա։։Չգիտեմ ,թե որքանով կարժեվորեք իմ՝ոչ մասնագետի,այլ սովորական ունկնդրի կարծիքը,բայց գերազանց է Ձեր կատարումը։Կորցրել եմ դիտումներիս թիվը։...Ու դեռ ինչքա՜նաաա՜ն եմ լսելու։ՇՆՈՐՀԱԿԼՈՒԹՅՈՒՆ։
@АлмастСаакян-у1с
Shnorhakalutyun vor duq miajamanakeq gorcel u hrashq pahereq pargevel dzer ghosqin karot unk@ndrin....
@Ochsenburg
@Ochsenburg 15 лет назад
tremendous spirit behind ...
@Ochsenburg
@Ochsenburg 15 лет назад
superb video .. contains the power of language in every respect .. even not linear understood :)
@ArmenDavtyan
@ArmenDavtyan 15 лет назад
yes el em vartevor uzum !
@m.f.7268
@m.f.7268 8 лет назад
Համո Սահյան: Աիդա Ներսիսյան: Խսքերն ավելորդ են: Մերոնք են: Իմոնք են...
@aidanersisyan6504
@aidanersisyan6504 8 лет назад
Art Tum Շնորհակալություն:
@avokodak
@avokodak 14 лет назад
HAYER....ES MER MASINA...BAYC DE LAV@ CHENQ
@MartunSoft
@MartunSoft 12 лет назад
Երաժշտությունների անունները ով կասի?
@Datojoyita
@Datojoyita 14 лет назад
vax es el em karotel Hayastans u ameninch em hishum
@Datojoyita
@Datojoyita 14 лет назад
vax es el em karotel Hayastans u ameninch em hishum
Далее
ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ ԴԱՍԱԿԱՆ ՊՈԵԶԻԱ
14:12
Lusine Zakaryan "Two Medieval Tunes"
10:14
Просмотров 49 тыс.
ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ  /  HAMO SAHYAN
6:48
Просмотров 3 тыс.