Тёмный

Шоколадный кекс без сливочного масла | Շոկոլադե կեքս առանց կարագի 

Mila Barsi Cooking in Armenian
Подписаться 3 тыс.
Просмотров 290
50% 1

Բաղադրատոմս ՝
3 մեծ ձու,
400գր բարձրորակ ալյուր,
300գր շաքարավազ,
250մլ կաթ,
1-1,5թ.գդ արագ լուծվող սուրճ,
250մլ եռման ջուր,
100մլ արևածաղիկի բուսայուղ,
60գր Կակաոյի փոշի,
2 տուփ վանիլին(3գր)
1,5թ.գդ սոդա,
1տուփ փխրեցուցիչ(10գր),
20գր. շոկոլադի կոճակներ,
Մի պտղունց աղ
Զարդարելու համար՝ 20գր հալեցրած սպիտակ շոկոլադ։
Թխել նախապես 180 °С տաքացրած ջեռոցում մոտավորապես 50-60րոպե։
Ցանկալի է, որ բոլոր բաղադրիչները լինեն սենյակային ջերմաստիճանի։
Կաղապարի տրամագիծը 24սմ է։

Опубликовано:

 

21 апр 2021

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии : 21   
@Cookwithqn
@Cookwithqn 3 года назад
Nice👌👌👌👌
@user-vg3sr8od7b
@user-vg3sr8od7b 3 года назад
Ինչ լավ կեքս ստացվեց, վաղը անպայման կպատրաստեմ 👍👍👍👍Շնորհակալություն 😊
@milabarsicookinginarmenian6469
@milabarsicookinginarmenian6469 3 года назад
Պատրաստեք, հուսով եմ կհավանեք 😊 🌸 🌸 🌸
@susannasagiyan1024
@susannasagiyan1024 3 года назад
🙋 Ողջույն Միլա ջան,շատ գեղեցիկ է ձեր այգին։Իսկ տորթը Հրաշալի է,բարի ախորժակ👍👍😋🌹🌹🌹
@milabarsicookinginarmenian6469
@milabarsicookinginarmenian6469 3 года назад
Շնորհակալ եմ Սուսաննա ջան🤗🤗🤗😚🌷🌷🌷
@NelsWorldCookingChannel
@NelsWorldCookingChannel 3 года назад
Միլա ջան շատ լավ կեքս ստացվեց: 🌹🌹🌹🌹 Ես էլ եմ հաճախ շտապում ու չեմ թողնում սառչի՝ նոր կտրեմ 😊😊
@milabarsicookinginarmenian6469
@milabarsicookinginarmenian6469 3 года назад
Ողջույն Նելլի ջան, իրար լավ հասկանում ենք😊😊 շտապում ենք, որ նկարահանումը շուտ վերջացնենք, նամանավանդ, որ ժամանակը սուղ է լինում։ Շնորհակալ եմ հարգելիս 🤗 🤗 🤗
@armeniankitchenwithlusine3423
@armeniankitchenwithlusine3423 3 года назад
Միլա ջան բարի երեկո։ Սեփական տանն ե՞ք ապրում։ Միլա ջան սուրճը կակաոյի հետ պատկերացնում եմ որքան համեղ կլինի։ Շատ լավ ստացվեց։Ես էլ համբերություն չունեմ ինչ կտրում եմ տեսանյութում գոլորշին գնում է։ Շատ դուր եկավ։
@milabarsicookinginarmenian6469
@milabarsicookinginarmenian6469 3 года назад
Բարի երեկո Լուսինե ջան 🙋‍♀️Ապրում ենք բազմաբնակարան շենքում, երրորդ հարկում, մեր սեփական բնակարանն է, բակը շատ գեղեցիկ է, կարծես սեփական տան բակ լինի, մրգատու ծառերով։ Ես էլ շատ անգամ, որ շտապում եմ տաք - տաք կտրում եմ, որպեսզի շուտ վերջացնեմ, որ մոնտաժենք😊😊😊Շնորհակալ եմ Լուսինե ջան 🌷🌷🌷
@hamov.cooking
@hamov.cooking 3 года назад
Հիանալի գաղափար😘🥰
@milabarsicookinginarmenian6469
@milabarsicookinginarmenian6469 3 года назад
Շնորհակալ եմ 😊 🌻
@user-zc5zc1yg7m
@user-zc5zc1yg7m 2 года назад
Բարև ձեզ հարգելի տիկին Միլա🤗ասեք խնդրեմ, իսկ կարելի է այս կեկսի բաղադրատոմս ը թխել գազ օջախի վրա, և ալյումին ե կաթսայի մեջ?
@milabarsicookinginarmenian6469
@milabarsicookinginarmenian6469 2 года назад
Բարև ձեզ հարգելիս🙋‍♀️ Չեմ փորձել, չեմ կարող ասել։
@user-zc5zc1yg7m
@user-zc5zc1yg7m 2 года назад
Շնորհակալություն 🤗
@user-uw6it2or8b
@user-uw6it2or8b 3 года назад
Բարև Միլա։ Haas-ը դու՞ք եք արտադրում, Ձե՞ր ընկերությունն է։ Եթե այո, ապա ներող եղեք, քանի որ պետք է ասեմ, որ վանիլինը անտանելի վատն է՝ եթե չասեմ թունավոր։ Իսկ Haas-ի շաքարի փոշին, ոչինչ, բավարար է, երբեմն օգտագործում եմ՝ երբ ինքս շաքարավազ աղալու ժամանակ չունեմ։ Իսկ պատրաստածդ կեքսը լավ տեսք ունի՝ անկասկած գերազանց հրուշակագործ եք🌸🏵️🌹
@milabarsicookinginarmenian6469
@milabarsicookinginarmenian6469 3 года назад
Ողջույն Ֆլորա ջան։ Haas - ը եթե նկատի ունեք ռուսական արտադրանքի է, այո ռուսական արտադրանք է։ Ես հազվադեպ եմ այս արտադրողից օգտվում, պատահում է որ այլընտրանք չի լինում գնում եմ, բայց մեծ մասամբ ամեն ինչ գնում եմ Dr. Oetker-ից։ Շնորհակալ եմ արձագանքի համար, շատ հաճելի է 🤗 🤗 🤗 🌷🌷🌷
@user-uw6it2or8b
@user-uw6it2or8b 3 года назад
@@milabarsicookinginarmenian6469 Dr. Oetker-ի արտադրանքը լավն էր 6-7 տարի առաջ։ Հիմա ես օգտագործում եմ միայն իրենց ժելատինը, դարչինը ու երբեմն վանիլային շաքարը, մնացածը արդեն տհաճ ու թունավոր քիմիական համ ունեն։ Իրենց փխրեցուցիչը, դրոժը, բնական վանիլը, սերուցքի համով վանիլը վատն են։ Ասում եք՝ Haas-ը ռուսական է... Ես ապրում եմ մերձմոսկովյան քաղաքներից մեկում, այստեղ շատ ռուսական արտադրանք կա՝ ահավոր վատ ու զզվելի համ ունեն։
@milabarsicookinginarmenian6469
@milabarsicookinginarmenian6469 3 года назад
@@user-uw6it2or8b իսկ ի՞նչ վանիլին եք օգտագործում, կամ որ արտադրողի արտադրանքն եք նախընտրում ։
@user-uw6it2or8b
@user-uw6it2or8b 3 года назад
@@milabarsicookinginarmenian6469 հիմնականում կոնյակ կամ այլ սպիրտային խմիչք, նարինջի, կիտրոնի, լայմի կեղևի քերուկ, երբեմն Dr. Oetkeri վանիլային շաքարը՝ նայած թե ինչ խմորեղեն է կամ կրեմ... Ուզում եմ վանիլային շաքարի փոխարեն օգտագործեմ վանիլային թուրմ, բայց դեռ չգիտեմ ո՞ր արտադրողինը։ Ռիսկ չեմ անում պատահական գնեմ ու փորձեմ։
Далее
I Built a EXTREME School Bus!
21:37
Просмотров 7 млн